երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Աղետի ժամանակ կյանքից հեռացել է «Սպայկա» ընկերության վարորդ Գնել Զաքարյանը

Աղետի ժամանակ կյանքից հեռացել է «Սպայկա» ընկերության վարորդ Գնել Զաքարյանը

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ժամանակ ճանապարհի փլուզման և ողողման արդյունքում բեռնատարի կործանման հետևանքով իր հերթական գործուղման ընթացքում կյանքից անժամանակ հեռացել է Սպայկա ընկերության լավագույն վարորդներից մեկը՝ Գնել Հովհաննեսի Զաքարյանը, որը մեզ հետ աշխատել է 14 տարուց ավելի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սպայկա» ընկերությունը:

«Ընկերությունը և ամբողջ անձնակազմը սգում է սիրելի գործընկերոջ վաղաժամ մահը և հայտնում մեր զորակցությունը ընտանիքի անդամներին և հարազատներին: Կարեկցում ենք աղետի հետևանքով տուժած հայրենակիցներին և մեր ուժերի ներածի չափով փորձելու ենք օգտակար լինել նրանց բնականոն կյանքին վերադառնալուն միտված աշխատանքներին:

Կարեկցում ենք աղետի հետևանքով տուժած հայրենակիցներին և մեր ուժերի ներածի չափով փորձելու ենք օգտակար լինել նրանց բնականոն կյանքին վերադառնալուն միտված աշխատանքներին»,-նշված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: