Աղբատար մեքենաները հասել են, ավտոպարկում կայանման խնդիր է առաջացել. «Առաջ բողոքում էիք, թե կոտրված է, մատոռն է խփել»
Աղբատար 6 մեքենաներն արդեն Հայաստանում են եւ մոտ օրերս կհանձնվեն քաղաքապետարանին: Այս մասին, նշեց այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նշվեց նաեւ, որ այդ նոր մեքենաների գալուն զուգընթաց ավտոպարկում մեքենաների կայանման խնդիր կա, անհրաժեշտություն կա նոր ավտոպարկ կառուցելու:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես չեմ հիշում, որ մեր աղբահանության ընկերությունը երբեւէ բողոքեր, որ տարածք չունի ավտոմեքենաների կայանման համար: Հիմնական բողոքն այն էր, որ ավտոմեքենաների եւ աղբատարների քանակը նվազ է, կոտրված է, մատոռն է խփել: Թող սա լինի այսօրվա ձեր հիմնական խնդիրը»:


