շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Աերոֆլոտ»-ը վերսկսում է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթները

«Աերոֆլոտ»-ը վերսկսում է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթները

«Աերոֆլոտ»-ը սկսում է դեպի Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը։

«Աերոֆլոտ»-ի թռիչքները դեպի Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներով հետևյալ չվացուցակով.
Մոսկվա- Երևան 00:10 05:15
Երևան - Մոսկվա 06:15 09:20։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելուց հետո «Աէրոֆլոտը» դադարեցրեց իր թռիչքները մի քանի տասնյակ երկրներ՝ այդ թվում և Հայաստան։ Նման որոշումները պայմանավորված էին արևմտյան պատժամիջոցներով, որոնք ուղղակիորեն վերաբերվում էին ընկերության՝ լիզինգով վերցրած արտասահմանյան արտադրության ինքնաթիռներին։

  • Կիսվել: