հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը մինչեւ այժմ հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների. Փաշինյան

Ադրբեջանը մինչեւ այժմ հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների. Փաշինյան

Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց փոխանակում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը մինչեւ այժմ պահում է եւ հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլեւ հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,-ասաց նա:

  • Կիսվել: