շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ադրբեջանը միանում է Նախիջևանին՝ Թուրքիային, իսկ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան»․ Ալիև

«Ադրբեջանը միանում է Նախիջևանին՝ Թուրքիային, իսկ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արցախի օկուպացված տարաշքներ այցի ժամանակ խոսել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի մասին, փոխանցում է minval.az—ը։

"Ադրբեջանը միանում է Նախիջևանին՝ Թուրքիային։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը կարող է երկաթգիծ բացել դեպի Հայաստան", - իր խոսքում ասել է Ալիևը Լաչինի շրջան այցի ժամանակ։

Նրա խոսքով ՝ այդ նախագծերը Ռուսաստանին եւ Իրանին թույլ կտան Նախիջեւանի հետ երկաթուղային հաղորդակցություն ունենալ։

"Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկաթուղային կապ կլինի։ Այսինքն ՝ տարածաշրջանի բոլոր երկրները օգուտ կստանան", - հավելել է նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: