չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են՝ նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են․ ՄԻՊ

Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են՝ նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են․ ՄԻՊ

Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են: Այս մասին առցանց քննարկաման ժամանակ նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ այս «դատավարություններն» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ»,- ասել է Թաթոյանը:

  • Կիսվել: