երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, միջազգային հանրությունը լռում է. Մարուքյան

Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, միջազգային հանրությունը լռում է. Մարուքյան

Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են: Այս մասին թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, որը հանցագործություն է մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»,-գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: