չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի հանցագործությունների մասին պատմող «Մայր Հայրենիք» ֆիլմը՝ Կաննի համաշխարհային կինոփառատոնի հաղթող

Ադրբեջանի հանցագործությունների մասին պատմող «Մայր Հայրենիք» ֆիլմը՝ Կաննի համաշխարհային կինոփառատոնի հաղթող

Կաննի համաշխարհային կինոփառատոնի «Հիշեք ապագան» խորագրի ներքո՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հուլիս ամսվա հաղթող է ճանաչվել (2022թ.) ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք»փաստավավերագրական ֆիլմը, փոխանցում է Aliq Media-ն։

Ֆիլմ-հետաքննությունը նվիրված է 2020 թվականի իրադարձություններին, երբ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ հարձակվեց հայաբնակ Արցախի վրա՝ հերթական անգամ իրականացնելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և սպանելով շուրջ 5000 մարդու:

Ներկայումս ֆիլմի ցուցադրությունները տեղի են ունենում ամբողջ Հյուսիսային Ամերիկայում ՝ բազմաթիվ դրական արձագանքներ ստանալով հանդիսատեսներից և փորձագետներից։

"Իմ ֆիլմը պատմում է միջազգային հանրության կողմից խլացուցիչ լռության մասին, որը տիրում էր, քանի դեռ հայ ժողովուրդը 2020թ.առ այսօր ենթարկվում է մարդկության դեմ հանցագործությունների։ Ավելի շատ, քան "Հայրենիք"-ի համար ստացած տարբեր պարգեւները, ինձ ոգեշնչում է այն, որ ամբողջ աշխարհում մարդիկ իմանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան օկուպացիայի մասին, որոնք այդ պատերազմի ընթացքում ոչնչացրել են ավելի քան 5000 հայերի", – պատմել է Վիկ Գերամին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: