երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ադրբեջանցիները սոցիալական ցանցերի միջոցով փորձում են խուճապ տարածել հայաստանյան հանրության շրջանում․Մեդիափորձագետ

Ադրբեջանցիները սոցիալական ցանցերի միջոցով փորձում են խուճապ տարածել հայաստանյան հանրության շրջանում․Մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ ադրբեջանցիները սոցիալական ցանցերի միջոցով փորձում են խուճապ տարածել հայաստանյան հանրության շրջանում։

Նրանք սոցցանցերի միջոցով զանազան պատմություններ են տարածում, իբրև թե ՀՀ-ում առկա ադրբեջանցիների, նրանց կողմից իրականացվող արյունալի հանցագործությունների մասին։
 
Որպես օրինակ մեդիափորձագետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այդպիսի նամակագրության մի պատճե՝ կոչ անելով չտրվել սադրանքների ու խուճապի, չտարածել նման նամակները և օգտվել միայն ստուգված ինֆորմացիայից։
 
 

  • Կիսվել: