Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ. hraparak.am
Ժամեր առաջ հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին, գրում է hraparak.am-ը:
Ադրբեջանցի դիրքապահները, որոնք օրերս ներխուժել են մեր սահման կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հովվի ուղղությամբ, նրան հորդորել են, որ անասունը չտանի այդ կողմեր, բարեբախտաբար, կրակահերթը շրջանցել է հովվին եւ ինչպես համայնքապետարանի ածխատակիցը փոխանցեցմ վիրավորվել է ձին։
Ադրբեջանցիցները հովվից խլել են մեծ գլխաքանակով անասուններ, թե կոնկրետ քանի գլուխ, համայնքապետարանի աշխատակիցն ասաց, թե դեռեւս հայտնի չէ, այդ հարցն են փորձում ճշտել։
Նշենք, որ InfoPort.am-ի փորձերը՝ ճշտել տեղեկությունը Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանից, չպսակվեցին հաջողությամբ՝ նրա հեռախոսը անհասանելի էր։