Ադրբեջանցին դաժանաբար սպանել է ընկերուհուն, նրա 9-ամյա եղբորը և տեսանյութ հրապարակել (18+)
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ 32-ամյա ադրբեջանցի Ակշին Հուսեյնովը դաժանաբար սպանել է իր 26-ամյա ընկերուհուն, ապա տեսանյութ է նկարահանել հենց լոգարանում արյան մեջ ընկած աղջկա դիակի ֆոնին։
Սակայն դրանով մարդասպանը կանգ չի առել։ Նա գնացել է Նովոալեկսեեւսկի կայարան, որտեղ ապրում էր աղջկա 9-ամյա եղբայրը, եւ առանձնակի դաժանությամբ սպանել երեխային։
Տեսանյութում Հուսեյնովի ոչ մի ափսոսանք չի հայտնել կատարածի համար, այլ սկսել է սառնասրտորեն մեղադրել աղջկան դավաճանության մեջ։
