հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրшկnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք , որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: