շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանցի Թելման Իսմայիլովը ստիպել է Աբրահամ Ռուսսոյին համբուրել իր ձեռքերը. քննությունը բացահայտել է

Ադրբեջանցի Թելման Իսմայիլովը ստիպել է Աբրահամ Ռուսսոյին համբուրել իր ձեռքերը. քննությունը բացահայտել է

Մոսկվայի Պրեսենսկի շրջանային դատարանում շարունակվում է 2004 թվականին երգիչ Աբրահամ Ռուսսոյի առևանգման մասին գործի քննությունը: Դատական նիստի ընթացքում լսվել են իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցմունքները, որոնք հետքննել են հանցագործությունը: Այս մասին հայտնում է riafan.ru-ն:

Ցուցմունքները վերաբերում են АСТ (Алекпер-Сархан-Тельман) խմբի ղեկավար Թելման Իսմայիլովի և երգչի հարաբերություններին: Քննության տվյալների համաձայն՝ գործարարը բազմիցս նվաստացրել է Ռուսսոյին և վիրավորել նրան:

Քննիչները հայտնել են, որ Իսմայիլովը շատ կոշտ է վարվել Աբրահամ Ռուսսոյի հետ, նվաստացրել է նրան, ստիպել է համբուրել իր ձեռքերը, երգել ընկերների համար մասնավոր խնջույքներում: Գործարարի թիկնապահներն առևանգման օրը ծեծի են ենթարկել արտիստին մինչև գիտակցության կորցնելը՝ ստիպելով համագործակցել:

Բժշկական փաստաթղթերի համաձայն՝ ծանր վնասվածք է հասցվել երգչի առողջությանը. նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կապտուկներ: Գործով գլխավոր մեղադրյալը գործարարի զարմիկ Զաուր Մարդանովն է:

Աղբյուրը հիշեցնում է, որ քննության տվյալներով՝ 2004 թվականին Թելման Իսմայիլովը Զաուր Մարդանովի, Տարխան Էլդուկաևի, Էլյար Դամիրովի և Վլադիմիր Գուսակովի հետ դավադրությամբ կանխամտածված պատրվակով Աբրահամ Ռուսսոյին հրավիրել են Մոսկվայի «Պրահա» ռեստորան: Նրան այնտեղ պահել են՝ ստիպելով պայմանագիր ստորագրել Իսմայիլովի՝ որպես պրոդյուսերի հետ աշխատանքի մասին, ինչից հետո տարել են գործարարի մերձմոսկովյան տուն, որտեղ պահել են ևս մեկ օր, քանի դեռ Ռուսսոն չէր համաձայնվել բոլոր պահանջներին:

  • Կիսվել: