հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանցի հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները

Ադրբեջանցի հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները

Ադրբեջանցի հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Այս մասին ֆեյսբույքան իր էջում հայտնել է փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է ադրբեջանական հաքերների կողմից Հայաստանի կառավարական ներքին ցանց մուտք գործելու մասին լուրերի իսկությունը:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրեցին ԱԱԾ-ից, ուսումնասիրությունների մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:

Նշենք, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։
Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։

Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։

  • Կիսվել: