երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Աբովյանի անձեռոցիկի գործարանում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 600 խմ թուղթ

Աբովյանի անձեռոցիկի գործարանում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 600 խմ թուղթ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գործող անձեռոցիկի արտադրամասում այրվում է թուղթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 22։00-ին։ Այրվել է մոտ 600 խմ թուղթ։

 

 

  • Կիսվել: