ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Հունիսի 4-ին, ժամը 21։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած 3 ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քամուց ծառը կոտրվել և ընկել է բակում կայանած «Mitsubishi Pajero iO» և «Toyota Prius» մակնիշների  ավտոմեքենաների վրա:

Փրկարարները Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության բարեկարգման տեղամասի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը։

  • Կիսվել: