կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աբովյան քաղաքում, Մաստարա, Պտղնի, Արամուս և Կաթնաղբյուր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Աբովյան քաղաքում, Մաստարա, Պտղնի, Արամուս և Կաթնաղբյուր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:   
 
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 13:30-ը, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում և Պտղնի բնակավայրում, իսկ ժամը 14:30-ից 17:00-ն Արամուս և Կաթնաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: 
 
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զորավան, Սարալանջ և Արագյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Այս մասին տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
 

  • Կիսվել: