չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աբովյան քաղաքում բախվել են  «Mercedes S-ն» և «Opel Asrta G»-ին․ տուժածներ չկա

Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes S-ն» և «Opel Asrta G»-ին․ տուժածներ չկա

Հունվարի 17-ին, ժամը 01։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի 1/6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ բախվել են «Mercedes S» և «Opel Asrta G» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: