կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում ծառատունկ է կազմակերպվել

Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում ծառատունկ է կազմակերպվել

Կամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում:

Նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է  Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին:  

Աշնանային ծառատունկի և դրան ուղեկցող կամավորական աշխատանքների արդյունքում կանաչապատ տարածքի նշված հատվածը հարստացել է  նոր ծառատեսակներով։

  • Կիսվել: