ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը վատացել է. Ռուբեն Մելիքյան
ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ 75-ամյա Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողներին հայտնեց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Նա տեղեկացրեց. «Առողջությունը կտրուկ վատացել է և կարծեմ` տեղափոխվել է հիվանդանոց: Ես հույս ունեմ, որ ԱԱԾ-ում կտեսնեն, որ ինչ որ բան սխալ է և փորձեն շտկել այդ սխալները»,- ասաց նա։
Հարցին՝ Հրայր Թովմասյանի դուստրերը ներկայանալո՞ւ են հարցաքննության, թե՞ոչ, Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ես տեղեկություն ունեի, որ պատրաստվում են ներկայանալ, բայց չգիտեմ՝ ներկայացել են, թե ոչ: Կփորձեմ տեղեկություն ստանալ փաստաբաններից»։
ԱԱԾ-ի դեմ իրավապաշտպանների ակցիային հետևեք ստորև ներկայացվող տեսանյութում, որը հեռարձակում է Tert.am-ը: