ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԱՏՄ-ն աղմուկի վերաբերյալ 188 բողոք է ստացել

ԱԱՏՄ-ն աղմուկի վերաբերյալ 188 բողոք է ստացել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 01.09.2019-ից մինչև 07.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ։ Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, որոնցից 22-ն ընթացքում է։

Ավարտված 166 վարչական վարույթի արդյունքում 50 դեպքում (30.1%) արձանագրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտում, որոնց վերացման նպատակով տնտեսավարող սուբյեկտներին տրվել է կարգադրագիր, ինչպես նաև՝ կիրառվել է վարչական տույժ տուգանք, 116 դեպքում (69.9%) տարբեր հիմքերով վարչական վարույթը կարճվել է։
Վարչական վարույթների կարճման հիմքերը՝

վարչական իրավախախտման դեպքի բացակայություն՝ 46 վարույթ (39.6%),
իրավիճակի փոփոխում՝ 14 վարույթ (12.1%),
դիմումատուի՝ գրավոր ձևով դիմումից հրաժարում՝ 51 վարույթ (44%),
դիմումն անթույլատրելի է՝ 3 վարույթ (2.6%),
վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ 2 վարույթ (1.7%)։
Վարչական վարույթներից 46 դեպքում (39.6%) աղմուկի մակարդակի գործիքային արդյունքում փորձագիտական եզրակացությամբ սահմանված նորմի պահանջների խախտումներ չեն արձանագրվել։

 

  • Կիսվել: