շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթ իրականացրել են 1274 ստուգայց. արձանագրվել է 20 խախտում

ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթ իրականացրել են 1274 ստուգայց. արձանագրվել է 20 խախտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի փետրվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1274 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 20 խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 1-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 23 որոշում։

Նշենք, որ ստուգայցերի գերակշիռ մասը՝ 71%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում։

Խախտումներն, ըստ էության, վերաբերել են չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

  • Կիսվել: