ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
8 հայ շախմատիստ կմասնակցեն Իրանում անցկացվելիք միջազգային փառատոնին

8 հայ շախմատիստ կմասնակցեն Իրանում անցկացվելիք միջազգային փառատոնին

Իրանում անցկացվելիք «5th Paytakht Cup» շախմատի միջազգային փառատոնին Հայաստանից կմասնակցեն 8 շախմատիստներ, հայտնում են շախմատի ֆեդերացիայից։

Նրանք են միջազգային գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Էդգար Հայրապետյան, վարպետության թեկնածուներ Բենիկ Ագասարովը, Արտակ Ալիխանյանը, Սևակ Մանուկյանը, Նարեկ Ղիմոյանը, Նարեկ Ղազարյանը և Կարո Սարգսյանը:Նշենք, որ սույն թվականի փետրվարի 3-ից 10-ը Իրանի Թեհրան քաղաքում կանցկացվի «5th Paytakht Cup» շախմատի միջազգային փառատոն:

  • Կիսվել: