շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
77 համարի «Գազելի» վարորդը ուղևորափոխադրում է կատարել խմածության ամենաբարձր աստիճանով

77 համարի «Գազելի» վարորդը ուղևորափոխադրում է կատարել խմածության ամենաբարձր աստիճանով

Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։ 

Տեղում նույն վաշտի պարեկները Աբովյան փողոցում կանգնեցնում են «Գազելը» ու վարորդին ենթարկում սթափության փորձաքննության։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանը, եղել է խմած՝ խմածության ամենաբարձր աստիճան։ Ու այդ վիճակում «էս մեր խելոքը» տեղափոխում էր 12 ուղևորի։

Շնորհիվ պարեկների գրագետ աշխատանքի, կարելի է վստահ ասել՝ պարեկներն այսօր փրկեցին 12 քաղաքացու կյանք։

 

  • Կիսվել: