կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
7 ՃՏՊ, 10 տուժած. փրկարարները արձագանքել են ահազանգերին

7 ՃՏՊ, 10 տուժած. փրկարարները արձագանքել են ահազանգերին

Հոկտեմբերի 26-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արևիկ-Եղեգնուտ, Լոռու մարզի Օձուն-Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհներին և Երևան-Գյումրի «Մ-1» միջպետական ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 10 տուժած։

  • Կիսվել: