երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
7-րդ երեխայի ծնունդ՝ երկու տարբեր ընտանիքներում

7-րդ երեխայի ծնունդ՝ երկու տարբեր ընտանիքներում

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, լույս աշխարհ է եկել Մոսինյանների ընտանիքի 7-րդ տղան: Փոքրիկը ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով, տեղեկացնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Մոսինյան ընտանիքի ավագ որդին 14 տարեկան Սարիբեկն է՝ դյուցազնագրքի ավելի քան 10 ռեկորդների հեղինակ:
7 որդի լույս աշխարհ բերած մայրիկի ցանկությունը մեկն է՝ տղաները մեծանան խաղաղ երկնքի տակ: Փոքրիկի անունը ընտանիքում դեռ չեն որոշել, հայրն ասում է՝ ընտրությունը բարդ է, քննարկումներին մասնակցում են նաև փոքրիկի եղբայրները:

Հետաքրքրական է, որ միաժամանակ 7-րդ երեխայի ծնունդն են տոնում նաև վանաձորցի Հովհաննիսյանների ընտանիքում:
2850 գրամ քաշով ծնված փոքրիկը Հովհաննիսյանների ընտանիքի 4-րդ տղան է: Տանը նրան սպասում են 3 քույրերն ու 3 եղբայրները:

  • Կիսվել: