հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
68-ամյա վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս․ Վայոց Ձորում «06»-ը մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

68-ամյա վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս․ Վայոց Ձորում «06»-ը մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում

Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ 

Վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուր հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հենակետի հրշեջ-փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ այն մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ 

  • Կիսվել: