շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
68-ամյա տղամարդը հրկիզել էր փեսայի բնակարանը

68-ամյա տղամարդը հրկիզել էր փեսայի բնակարանը

Հունվարի 20-ին՝ ժամը 17.48-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 911 ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի հասցեներից մեկում բնակարան է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե:
Պարզվել է, որ 68-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, հրկիզել էր դստեր ամուսնու բնակարանը:

68-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Հրդեհը մարվել է: Պատճառված վնասի չափը պարզվում է:

 

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: