կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն

631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն

Վերին Լարսն անցնելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական է: Այս մասին են վկայում ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 2056 բեռնատար: Դրանցից դեպի Վրաստան մտնելու էլեկտրոնային հերթում 631 հայկական բեռնատար է։
 
Ավելի վաղ Վրաստանից դեպի Ռուսաստան Լարսով երթևեկությունը մերկասառույցի պատճառով մի քանի ժամով փակվել էր մեծ բեռնատարների համար: Ըստ վիճակագրության՝ ամեն օր «Վերին Լարսով» անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
 

  • Կիսվել: