հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
53-ամյա տղամարդը տանը և հարակից շինություններում ապօրինի թմրամիջոց է պահել

53-ամյա տղամարդը տանը և հարակից շինություններում ապօրինի թմրամիջոց է պահել

Մարտի 27-ին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան համայնքի բնակիչ 53-ամյա տղամարդը տանը և հարակից շինություններում ապօրինի թմրամիջոց է պահում, հայտնում են ՆԳՆ-ից:

Նշված վայր մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա տղամարդը ներկայացրել է ընդհանուր 16,01 գրամ խիմկա տեսակի թմրամիջոցով տարա և կաթուցիչներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: