հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
50 հայրենադարձ փոքրիկներ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում մասնակցել են ամանորյա հեքիաթային միջոցառման

50 հայրենադարձ փոքրիկներ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակում մասնակցել են ամանորյա հեքիաթային միջոցառման

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ 50 հայրենադարձ փոքրիկներ մասնակցել են ամանորյա հեքիաթային միջոցառման: Նրանց ընտանիքները Հայաստան են ժամանել Ռուսաստանից, Սիրիայից, Իրաքից, Լիբանանից և Ուկրաինայից:

«Փոքրիկների համար կազմակերպվեց հյուրասիրություն, զվարճալի ինտերակտիվ ներկայացում, ապա նրանց այցելեց և ուրախ տրամադրություն պարգևեց Ձմեռ պապը: Միջոցառման գործընկերներն էին «Սարատովի հայկական ազգային համակարգ» կառույցը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը»,-նշում են գրասենյակից:
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: