44-օրյայի զեկույցը հրապարակելու ենք, ինչ պատճառաբանություն է՝ ժամկետն անցել է. վախկոտություն էր, որ հունվարի 27-ը հիշատակի օր դարձնելը. Թաթոյան
Ցավոք, շատերի համար այս օրը այլևս տոն չէ ու հիասթափությունների ու անվստահության հետ է կապված, սա մենք պետք է շտկենք, ուղղենք, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Արման Թաթոյանը։
«Մենք պետք է ունենաք մեզ պաշտպանելու կարողություն, եթե մենք չունեցանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն և մեր խաղաղությունը կախված եղավ ուրիշի կամքից ու թելադրած պայմ,աններից, դա խաբեություն է, վտանգավոր խաբեություն է»։
Նրա դիտարկմամբ ամոթալի արարք էր, վախկոտություն որ իշխանությունը նախատեսեց հունվարի 27-ը որպես հիշատակի օր։ Սա ամոթալի վախկոտություն է, ձևական ընտրված օր է, որը չունի որևէ բովանդակություն՝ մեր արժեքների համար, մինչդեռ մենք ունենք օրեր, որոնք բովանդակություն ունեն, սեպտեմբերի 27. Սեպտեմբերի 19-ը։
«Մենք պետք է ունենանք հաշվետվողականություն, ու դրա համար հայտարարել ենք, որ հրապարակելու ենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ չհրապարակի, որովհետև այդ կերպ համոզված եմ, որ փորձում է կոծկել իր ձախողումները։ Մեր ժողովուրդը իրավունք ունի ստանալ հարցերի պատարսխանները, պատճառաբանությունը, թե ժամկետն անցել է՝ հիմնավոր չէ, դա ինչ պատճառաբանություն է, եթե համեմատենք այն ահռելի մեծագույն հարցերի հետ, որ ունենք»,-ասաց Թաթոյանը։


