կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները ՔԿ-ի մոտ ակցիա են իրականացրել

44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները ՔԿ-ի մոտ ակցիա են իրականացրել

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները և հարազատներն այսօր ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին, Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանները բիրտ ուժով Եռաբլուրից հեռացրել էին զոհված զինվորների հարազատներին, ինչի հետևանքով ծնողներից ոմանք մարմնական վնասվածքներ էին ստացել:

Զոհված զինվորների ծնողներն այսօր եկել էին ՔԿ՝ պարզելու, թե ինչ զարգացումներ կան գործի հետ կապված, և թե ինչու է գործն այդքան ձգձգվում:

Նրանք նշեցին, որ հույս ունեն, որ արդար քննություն անցկացվի, քանի որ, նրանց խոսքով, ամեն ինչ կա նկարահանված: Բացի այդ, ծնողներն ընդգծեցին, որ ՛՛պետք է պատժվեն վերևներում՛՛:

Հավելենք, որ այս առիթով վարույթ էր նախաձեռնվել ՔԿ-ում:

 

  • Կիսվել: