չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականին 28 երեխա են ունեցել

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականին 28 երեխա են ունեցել

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականին 28 երեխա են ունեցել։ Տեղեկությունն ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
 
Նրա խոսքով` Անպտղության հաղթահարման պետական ծրագրով 2019 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ծնվել է 230 երեխա։ «230 երեխաներից 105–ն այս տարի են ծնվել։ 105–ից 28–ը մեր զոհված զինծառայողների ծնողներն են։ Այս պահի դրությամբ ունենք նաև 163 հղիություն»,–ասաց Ջումայանը։
 
Նրա խոսքով` ծրագիրն ընդլայնվելու միտում ունի, և առաջիկայում մանրամասներ կհայտնեն։

  • Կիսվել: