հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
3 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են. Պատանեկան ԱԱ

3 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են. Պատանեկան ԱԱ

Բաթումում ընթացող մինչև 8,10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրից հետո 3 հայ շախմատիստներ վաստակել են 4-ական միավոր և առաջատարներին հետապնդողների թվում են:
5-րդ տուրում Վոլոդյա Թորոսյանը, սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Թայմազ Թեմիրբեկովին և 4 միավորով 12-րդ տեղում է:

 

4-ական միավոր են վաստակել նաև Վաչե Քոչարյանն ու Նարե Իսախանյանը: Վաչեն սևերով հաղթել է վրացի Անդրիա Քրիստեսիաշվիլուն: Նա մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում 12-րդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատարին:

 

Նարե Իսախանյանն էլ սևերով պարտության է մատնել հույն Կաիսա Կիրիտոպուլուին և մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում 4 միավորով 6-րդն է:
Նշենք, որ մինչև 5-րդ տուրը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Նարեկ Ղազարյանն առաջին պարտությունն է կրել: Նրա մրցակիցը սևերով խաղացող իրանցի Սինա Մովահեդն էր:

Նարեկը 3,5 միավորով մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում նահանջեց 21-րդ հորիզոնական:

Այսօր կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը:

  • Կիսվել: