կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
29-ամյա ոչ սթափ, վարելու իրավունք չունեցող վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա մահացել է

29-ամյա ոչ սթափ, վարելու իրավունք չունեցող վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա մահացել է

Երեկ՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Հ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 27/2 հասցեի դիմացի հատվածում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ռեփսիկ Մ-ին, հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեքենայով հեռացել է դեպքի վայրից։

Մինչ պարեկները նշված վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում, նույն գումարտակի նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քարիմյանը և կրտսեր պարեկ Մինաս Մարգարյանը գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ են ստանում BMW-ի հնարավոր գտնվելու վայրի մասին ու գնալով նշված հասցե, որը դեպքի վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա էր, հայտնաբերում են BMW-ն՝ առջևի և դիմապակու հատվածը ամբողջովին վնասված։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը որոշ ժամանակ անց եկել է դեպքի վայր ու տեղում ենթարկվել սթափության փորձաքննության.  նա եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ 

Քննչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

  • Կիսվել: