շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
29–ամյա երիտասարդը գողացել է Երեւանի բնակչուհու մեքենան եւ հաջորդ օրը վթարի ենթարկվել

29–ամյա երիտասարդը գողացել է Երեւանի բնակչուհու մեքենան եւ հաջորդ օրը վթարի ենթարկվել

Օգոստոսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչուհի 61-ամյա Հասմիկ Հ․-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող ավտոտնակից իր Opel Calibra մակնիշի ավտոմեքենան փախցրել են։  Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ահազանգով նշված հասցե է ժամանած ոստիկաններին, Հասմիկ Հ․-ն հայտնել է, որ ավտոմեքենան գնելու նպատակով ներկայացած տղան, ով ասել է՝ իր անունը Էդո է, փորձարկելու պատրվակով վարել է այն, ապա դիմել փախուստի։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Էդոն Երեւանի բանկիչ 29-ամյա Էդիկ Բաղդասարյանն է։

Մինչ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կպարզեին ավտոմեքենան փախցնողի գտնվելու վայրը, երեկ, օգոստոսի 17-ին, «Իջեւան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Իջեւանի բաժին, որ Իջեւան քաղաքի Արցախի փողոցում վթարված ավտոմեքենա կա։

Պարզվել է, որ վթարի ենթարկվողը Երեւանի բանկիչ 29-ամյա Էդիկ Բաղդասարյանն է, որը Opel Calibra մակնիշի ավատոմեքենայով դուրս է  եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել հենասյանը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։

  • Կիսվել: