երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
27-ամյա վարորդը «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

27-ամյա վարորդը «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սրագիս Ս․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ին։

shamshyan.com-ի հաղորդմամբ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն․ և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: