հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2020
25-ամյա երիտասարդի են դանակահարել. պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը

25-ամյա երիտասարդի են դանակահարել. պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը

Մայիսի 21-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին հիվանդանոցից հայտնել էին, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Բագարան գյուղի 25-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Պարզվել է՝ մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բագարան գյուղում բուժօգնության դիմածը և համագյուղացի երկու այլ երիտասարդներ վիճաբանել են չորս անհայտ անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել բագարանցի երիտասարդներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաղրամյանի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 22.05-ին, երիտասարդներին դանակահարած տղամարդը, որը Սարդարապատ գյուղի բնակիչ է, ներկայացել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: