երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
24 ժամում 50 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով

24 ժամում 50 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։

Իսրայելական բանակը հրթիռակոծել է վրանային ճամբարը, որտեղ տեղահանված մարդիկ են եղել Ալ-Մավասի շրջանում՝ Խան Յունիսից արևմուտք: Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցը ինտենսիվ հրետակոծության է ենթարկվում, նշում է հեռուստաալիքը։

Ըստ անկլավի առողջապահության նախարարության՝ 2023 թվականի հոկտեմբերին՝ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 45,2 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 107,6 հազարը վիրավորվել է։

  • Կիսվել: