ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
24 ժամ ջուր չի լինելու Երեւանում եւ Կոտայքի մարզում

24 ժամ ջուր չի լինելու Երեւանում եւ Կոտայքի մարզում

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի որոշ տարածքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Մասնավորապես, կդադարեցվի հետեւյալ հատվածների ջրամատակարարումը.

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներ, Դավիթ Բեկի փողոցի «Սարգսաշեն» թաղամաս և հարակից սեփական տներ,

Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց և նրբանցքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: