երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
2025թ. արձանագրվել է երկու վտանգավոր երեւույթ. Ազիզյան

2025թ. արձանագրվել է երկու վտանգավոր երեւույթ. Ազիզյան

2025 թվականին տաք են եղել մարտ և նոյեմբեր ամիսները, ամսական միջին ջերմաստիճաններն իրենց նորմայից բարձր են եղել համապատասխանաբար 2.9 և 3.1 աստիճանով։ 2025 թվականի մարտը 6-րդ տաք մարտն էր՝ 1935 թվականից սկսած դիտարկումների համաձայն։ Այս մասին հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը «Արմենպրես»-ի մամուլի ասուլիսի սրահում։

Նա առանձնացրել է նաև 2 վտանգավոր երևույթ, որոնք դիտվել են 2025 թվականին։ 

«Առաջինը եղել է Արտաշատում մայիսի 5-ին, երբ 3 ժամ 10 րոպեում թափվել է նորմայից 1.5 անգամ շատ տեղումներ, որը վնաս է հասցրել տնտեսությանը, իսկ մյուս վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթն արձանագրվել է հունիսի 15-ին՝ ուժեղ պտտահողմը Ապարանում, որը ևս վնաս է հասցրել տնտեսությանը»,-հայտարարել է

  • Կիսվել: