շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
 2023 թվականի պետական բյուջեում 5 միլիարդ դրամ նախատեսված է քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար. Անահիտ Ավանեսյան

2023 թվականի պետական բյուջեում 5 միլիարդ դրամ նախատեսված է քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար. Անահիտ Ավանեսյան

Վերջին վեց ամսվա կորոնավիրուսի հիվանդացության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը կարող է որոշակի պլանավորման գնալ, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հաջորդ տարվա բյուջեի մեջ այն արդեն որպես ծրագիր ներառված է և 5 միլիարդ դրամ նախատեսված է քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար», - նշեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ վերջին երեք ամսում հիվանդացության բեռի առումով մի փոքր ալիք է գրանցվել Հայաստանում, բայց ալիքների պարագայում էլ դրական է, որ հոսպիտալացման բարձր ցուցանիշներ չկան:

«Սա ենթադրում է ավելի նվազ ծախսեր», - ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: