ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
2022-ի ֆինանսական տարում կատարվել է սրտի անհետաձգելի 2 443 վիրահատություն

2022-ի ֆինանսական տարում կատարվել է սրտի անհետաձգելի 2 443 վիրահատություն

Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2.443 ծառայություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Stent for Life կյանք փրկող ծրագիր` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից):

Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումը` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

Սահմանված կլինիկական չափանիշներն են`

• «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ
• «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000 նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում:

Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում, մասնավորապես Երևանում`
• «Աստղիկ» ԲԿ
• «Արամյանց» ԲԿ
• Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ
• «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
• «Նորք Մարաշ» ԲԿ
• «Էրեբունի» ԲԿ
• «Բեսթ Լայֆ» ԲԿ
• «Շենգավիթ» ԲԿ
• «Արմենիա» հանրապետական ԲԿ
• Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր
Մարզերում`
• Վանաձորի ԲԿ
• Գյումրու ԲԿ
• Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:

  • Կիսվել: