ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2021 թվականից մինչև 2025 թվականը գիտնականների աշխատավարձերը կեռապատկվեն. վարչապետ

2021 թվականից մինչև 2025 թվականը գիտնականների աշխատավարձերը կեռապատկվեն. վարչապետ

Մենք 2021 թվականին ընդունել ենք որոշում գիտաշխատողների աշխատավարձերի մինչև 2025 թվականը շարունակական բարձրացման վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներկայացնելով Ադրբեջանի դիրքորոշումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականին կրտսեր գիտաշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 85 հազար դրամ, այս տարի արդեն ստանում են 120 հազար դրամ և 2025 թվականին դառնալու է 210 հազար դրամ: Գիտաշխատողը 90 հազար էր ստանում, 2022 թվականին ստանում է 150 հազար դրամ, 2025 թվականին՝ 276 հազար դրամ, այսինքն՝ աշխատավարձը եռապատկվում է և այսպես՝ 3357 գիտնականների աշխատավարձ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ  այստեղ էլ ներդրել են ատեստավորման համակարգ: Ըստ նրա համոզման՝ առանց մասնագիտական որակների ստուգման, մոտիվացիայի չեն կարող բարձրացվել աշխատավարձերը: «2021 թվականին գիտական սարքավորումների վերազինման համար հատկացրել են շատ ավելի գումար, քան նախորդ տասը տարիներին միասին վերցրած»,- ասաց նա:

  • Կիսվել: