շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2021 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից ՌԴ աշխատանքային միգրանտների աճը կազմել է 9602 մարդ

2021 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից ՌԴ աշխատանքային միգրանտների աճը կազմել է 9602 մարդ

«Ռոսստատ»-ի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանի Դաշնության միգրացիայի աճը կազմել է 81 935 մարդ, ինչը 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

«Ռոսստատ»-ում նշում են, որ Ռուսաստան եկած օտարերկրացիների ճնշող մեծամասնությունը ԱՊՀ-ի բնակիչներ են:
 
«Ռոսստատ»-ում նաեւ նշել են ԱՊՀ երկրները, որոնց մեծ մասը գալիս է աշխատելու Ռուսաստանում. Տաջիկստան, միգրացիայի աճը՝ 19.905, Ղազախստան, միգրացիայի աճը՝ 9925, Հայաստան, միգրացիայի աճը՝ 9602, Ղրղզստան՝ միգրացիայի աճը 8379, Ադրբեջան՝ միգրացիայի աճը 5355:

  • Կիսվել: