ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
1991-ի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասաց դարեր շարունակ երազած իր անկախությանը. Գնել Սանոսյան

1991-ի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասաց դարեր շարունակ երազած իր անկախությանը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք մեր անկախության 30-ամյակը։ 

Անկախ պետություն ունենալու համար մեր ժողովուրդը միշտ և բոլոր ժամանակներում էլ պայքարել է։ Երբ նպաստավոր պայմաններ են եղել՝ հռչակել է այն։ Նման պատեհություն մեզ ընձեռվեց 1991-ի սեպտեմբերի 21-ին։ Այս օրը մեր ժողովուրդն «Այո» ասաց դարեր շարունակ երազած իր անկախությանը։ Այս օրը երազանքն իրականություն դարձավ։ 

Նախորդ տարին մարտահրավերներով լեցուն էր մեր անկախ հանրապետության համար, և այդ մարտահրավերները դեռ արդիական են, սակայն համատեղ անխոնջ աշխատանքը, նվիրումը, հայրենասիրությունն առաջնահերթություն դարձնելը երաշխիք է այն բանի, որ շատ շուտով կրկին կունենանք ծաղկող, գրավիչ և անվտանգ Հայաստան։

Ժամանակն է վերաիմաստավորելու մեր բոլոր կորուստներն ու ձեռքբերումները, և ի հեճուկս մեր երկրի առաջ ծառացած խնդիրների՝ հաստատակամ առաջ շարժվելու։

Լիահույս եմ, որ բոլորս կհամախմբվենք այս գաղափարի շուրջ ու կնվիրվենք առավել հզոր հայրենիք ունենալու գործին։

Տոնդ շնորհավոր, իմ անկա՛խ Հայաստան»,- ասված է Գնել Սանոսյանի ուղերձում:

  • Կիսվել: