160 հայկական դպրոցներ եւ կրթական կենտրոններ արտասահմանում կստանան մոտ 55 հազար դասագրքեր
Արտասահմանում գտնվող 160 հայկական դպրոցներ եւ կրթական կենտրոններ կստանան մոտ 55 հազար դասագրքեր։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 29-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, գերատեսչությունը նախատեսում է արտասահմանում բացել հայագիտության եւս երկու ակադեմիական կենտրոն։ Ներկա պահին գործում են նման 13 կենտրոններ 15 երկրներում»,- նշել է Անդրեասյանը։