1518 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն
Վրաց-ռուսական սահմանին հարյուրավոր բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցնելուն: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, հերթում սպասում է 1518 բեռնատար: