ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
15:30-ից վերսկսվել է ադրբեջանական ԶՈւ-երի կողմից կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

15:30-ից վերսկսվել է ադրբեջանական ԶՈւ-երի կողմից կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

15:30-ից վերսկսվել է ադրբեջանական ԶՈւ-երի կողմից Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել են ՊՆ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած գիշերային կրակահերթերը, որը սանձազերծել է Ադրբեջանի զինուժը, լսելի են եղել նաև Սոթքի հանքավայրում, որտեղով անցնում է սահմանի մի մասը: Անվտանգության շարժառիթներից ելնելով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքի աշխատանքները, իսկ հերթափոխի 150 աշխատակիցներին տարհանել են:

Հիշեցնենք, որ ըստ Պաշտպանության նախարարության հայտարարության, այսօր ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Այսօր, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, հայկական կողմից տուժածներ չկան։

  • Կիսվել: